Նոր նշանակում Հայաստանի պաշտպանության նախարարությունում
https://parstoday.ir/hy/news/armenia-i146316-Նոր_նշանակում_Հայաստանի_պաշտպանության_նախարարությունում
Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը հրամանագիր է արձակել Արշակ Կարապետյանին Պաշտպանության նախարարի պաշտոնակատար նշանակելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 21, 2021 14:57 Asia/Tehran
  • Նոր նշանակում Հայաստանի պաշտպանության նախարարությունում

Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը հրամանագիր է արձակել Արշակ Կարապետյանին Պաշտպանության նախարարի պաշտոնակատար նշանակելու մասին:

Չորեքշաբթի Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հաղորդման համաձայն, Արշակ Կարապետյանը, ով Հայաստանի զինված ուժերի շտաբի պետի տեղակալն էր, փոխարինեց Վաղարշակ Հարությունյանին:

Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը երեքշաբթի հրաժարական տվեց:

Հարությունյանը նշանակվել էր ՀՀ պաշտպանության նախարար անցյալ տարվա նոյեմբերին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ադրբեջանական և հայկական ուժերի միջև վեց շաբաթ տևած մարտերից հետո:

Ոչ մի հաղորդում չի հրապարակվել՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունից Հարությունյանի հրաժարականի պատճառի մասին: