«Հայաստան» դաշինքը չի պատրաստվում շնորհավորել «Քաղաքացիական պայմանագրին», առավել ևս՝ համագործակցել
https://parstoday.ir/hy/news/armenia-i146380-Հայաստան_դաշինքը_չի_պատրաստվում_շնորհավորել_Քաղաքացիական_պայմանագրին_առավել_ևս_համագործակցել
Կառավարության այսօրվա նիստում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին խորհրդարան անցնելու առիթով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 22, 2021 12:50 Asia/Tehran
  • «Հայաստան» դաշինքը չի պատրաստվում շնորհավորել «Քաղաքացիական պայմանագրին», առավել ևս՝ համագործակցել

Կառավարության այսօրվա նիստում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին խորհրդարան անցնելու առիթով:

Փաշինյանն ասաց, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Ազգային ժողովում և Ազգային ժողովից դուրս տրամադրված է կառուցողական, փոխադարձ հարգանքի վրա հիմնված աշխատանքի՝ հանուն մեր երկրի անվտանգության, բարեկեցության և զարգացման:

«Մենք վճռական ենք ժողովրդի առաջ մեր ստանձնած պարտավորությունները լիարժեք կատարելու գործում և պատրաստ ենք համագործակցային, ատելության խոսքից, բռնության խոսույթից, վիրավորանքից, արժանապատվությունը նվաստացնող բառապաշարից զերծ աշխատանքի, ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ», - նշեց Փաշինյանը։

«Հայաստան» դաշինքը չի պատրաստվում ի պատասխան շնորհավորել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ընտրություններում հաղթելու առիթով, առավել ևս՝ համագործակցել։

Aysor.am-ի հետ զրույցում «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանն ասաց. «Մենք գտնում ենք, որ ընտրություններն անցել են համատարած խախտումներով, ճնշումներով, վարչական լծակի օգտագործմամբ, այս ճանապարհով ընտրված, ընտրություններից առաջ ու հետո շարունակ բռնություններ գործադրող իշխանությանը մենք չենք կարող շնորհավորել»:

aysor.am/am/news