Հայտնի է Հայաստանի նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի գումարման օրը
https://parstoday.ir/hy/news/armenia-i146382-Հայտնի_է_Հայաստանի_նորընտիր_Ազգային_ժողովի_առաջին_նստաշրջանի_գումարման_օրը
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր հայտարարվեց 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի գումարման օրը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 22, 2021 13:06 Asia/Tehran
  • Հայտնի է Հայաստանի նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի գումարման օրը

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր հայտարարվեց 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի գումարման օրը։

«Առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր ԱԺ-ի կազմավորումից հետո երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10։00-ին։ Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օր է հայտարարվում օգոստոսի 2-ը՝ ժամը 10։00-ին», - հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։