Հայտնի է Հայաստանի նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի գումարման օրը
Հուլիս 22, 2021 13:06 Asia/Tehran
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր հայտարարվեց 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի գումարման օրը։
«Առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր ԱԺ-ի կազմավորումից հետո երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10։00-ին։ Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օր է հայտարարվում օգոստոսի 2-ը՝ ժամը 10։00-ին», - հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Պիտակ