Ադրբեջանի և Հայաստանի ուժերի միջև փոխհրաձգությունը շարունակվում է
Ադրբեջանի և Հայաստանի սահմանային Քալբաջար շրջանում երկու կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգությունը շարունակվում է:
ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանին մեղադրել է սահմանին հրաձգություն սկսելու մեջ և հայտարարել. «Ադրբեջանի զինված ուժերը պաշտպանում են իրենց դիրքերը հայկական բանակի հարձակումից»:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելին ասել էր, որ Ադրբեջանը նպատակ ունի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում նոր ռազմական բախումներ հրահրել:
Հատկանշական է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը ցանկություն են հայտնել իրականացնել սահմանազատում և ստորագրել հաշտության պայմանագիր:
Իրանի Իսլամական Հանրապետությունն Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին կոչ է արել պահպանել զսպվածությունը և փորձել բանակցությունների ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը: