Հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում պահպանվում է հարաբերական հանգստություն
Հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում պահպանվում է հարաբերական հանգստություն:
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ շրջաններում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի միջև միքանի ժամ շարունակված ինտենսիվ փոխհրաձգությունից հետո. ներկայումս իրավիճակը հանգիստ է:
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, որ Քալբաջարի շրջանում հայկական ուժերի կրակոցներից սպանվել է ադրբեջանցի մեկ զինվոր:
Ըստ Ադրբեջանի ՊՆ պաշտոնյաների՝ Հայաստանի կառավարությունը, նման բախումների միջոցով, դիտավորյալ փորձում է լարվածություն ստեղծել երկու երկրների սահմանին և շփման գծում:
2020թ. սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանների շուրջ սկսված պատերազմն ավարտվեց 44 օր անց: ԵՎ չնայած Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների բանակցությունների արդյունքում հրադադարի պայմանագրի ստորագրմանը, այն պարբերաբար խախտվել է: