Հայաստանը՝ կիբեր հարձակումների թիրախում
Հայաստանը բանկային ոլորտում լայնամասշտաբ կիբեր հարձակումների թիրախում է:
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասել է.«ԱՄՆ-ի և Ռուսաստանի պետական կազմակերպությունների հետ կապված հաքերները փորձել են խափանել Հայաստանի բանկային հատվածի գործունեությունը»:
Մարտիրոսյանի խոսքով, հարձակումը իրականացրել են հաքերները, օգտագործելով թվային վիրուս, որը մշակվել է Իսրայելի հետ կապված կազմակերպության կողմից:
Նա հավելել է. «Ադրբեջանի և Հայաստանի միջև 44-օրյա ղարաբաղյան պատերազմում պարզ դարձավ, որ մեր երկիրը չի կարող դիմակայել հաքերային հարձակումներին, և այդ հարձակումները լուրջ ազդեցություն են ունեցել պատերազմի ընթացքի վրա»:
Անվտանգության ոլորտի հայ փորձագետը նշել է, որ կիբերանվտանգության ոլորտում պետական ու ազգային ենթակառուցվածքների բացակայությունը բազմաթիվ խնդիրներ է ստեղծել Երևանի համար: