Հայաստանը՝ կիբեր հարձակումների թիրախում
https://parstoday.ir/hy/news/armenia-i146580-Հայաստանը_կիբեր_հարձակումների_թիրախում
Հայաստանը բանկային ոլորտում լայնամասշտաբ կիբեր հարձակումների թիրախում է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 25, 2021 07:31 Asia/Tehran
  • Հայաստանը՝ կիբեր հարձակումների թիրախում

Հայաստանը բանկային ոլորտում լայնամասշտաբ կիբեր հարձակումների թիրախում է:

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասել է.«ԱՄՆ-ի և Ռուսաստանի պետական ​​կազմակերպությունների հետ կապված հաքերները փորձել են խափանել Հայաստանի բանկային հատվածի գործունեությունը»:

Մարտիրոսյանի խոսքով, հարձակումը իրականացրել են հաքերները, օգտագործելով թվային վիրուս, որը մշակվել է Իսրայելի հետ կապված կազմակերպության կողմից:

Նա հավելել է. «Ադրբեջանի  և Հայաստանի միջև 44-օրյա ղարաբաղյան պատերազմում պարզ դարձավ, որ մեր երկիրը չի կարող դիմակայել հաքերային հարձակումներին, և այդ հարձակումները լուրջ ազդեցություն են ունեցել պատերազմի ընթացքի վրա»:

Անվտանգության ոլորտի հայ փորձագետը նշել է, որ կիբերանվտանգության ոլորտում պետական ​​ու ազգային ենթակառուցվածքների բացակայությունը բազմաթիվ խնդիրներ է ստեղծել Երևանի համար: