Հայ-ռուսական ռազմավարական դաշինքի ներկան ու ապագան. լույս է տեսել ժողովածու
https://parstoday.ir/hy/news/armenia-i146624-Հայ_ռուսական_ռազմավարական_դաշինքի_ներկան_ու_ապագան._լույս_է_տեսել_ժողովածու
«Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունը և Եվրասիական փորձագիտական ակումբը հրատարակել են հոդվածների ժողովածու «Հայ-ռուսական ռազմավարական դաշինքի արդի վիճակն ու տեսանելի հեռանկարները» վերնագրով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 25, 2021 15:54 Asia/Tehran
  • Հայ-ռուսական ռազմավարական դաշինքի ներկան ու ապագան. լույս է տեսել ժողովածու

«Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունը և Եվրասիական փորձագիտական ակումբը հրատարակել են հոդվածների ժողովածու «Հայ-ռուսական ռազմավարական դաշինքի արդի վիճակն ու տեսանելի հեռանկարները» վերնագրով:

Հրատարակությունն իրենից ներկայացնում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում ներդրում ունեցող հայ հայտնի քաղաքական և հասարակական գործիչների, ինչպես նաև առաջատար փորձագետների հեղինակային հոդվածների ժողովածու այդ դաշինքի գործերի ներկա վիճակի և զարգացման տեսանելի հեռանկարների վերաբերյալ: Ներկայացված են նաև փորձագիտական կարծիքներ դաշինքի կատարելագործման խնդիրների մասին:

Կազմողն ու նախաբանի հեղինակը «Ինտեգրացիա և զարգացում» հ/կ նախագահ, Եվրասիական փորձագիտական  ակումբի համակարգող Արամ Սաֆարյանն է: Գլխավոր խմբագիրը Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանն է:

Արժեքավոր է նաև այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի VIII գումարման առաջին նստաշրջանին առընչված  այս հրատարակությունը կոչված է առաջատար քաղաքական և հասարակական շրջանակներում խթանելու հետագա քննարկումներ Հայաստան-Ռուսաստան  ռազմավարական դաշինքի որակական նորացման հասունացած հարցերի վերաբերյալ:

Ժողովածուն հասցեագրված է քաղաքական ու հասարակական  գործիչներին, փորձագետներին, լրագրողներին, դասախոսներին, ասպիրանտներին և ուսանողներին, որոնք հետազոտում են քաղաքական,  տնտեսական գործընթացներն ու միջազգային հարաբերությունները, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակին: Լույս ընծայման առաջին օրն իսկ այս գիրքը տարածվել է առաջատար քաղաքական ուժերի, հայ-ռուսական հարաբերությունների ոլորտում  աշխատող  հասարակական  կազմակերպությունների  շրջանում, առաջատար հայկական ԶԼՄ-ներում: Բավարար քանակով այն տարածվել է նաև Հայաստանի խոշորագույն գրադարաններում:

Հրատարակիչները հույս ունեն, որ հոդվածների այս ժողովածուն աշխույժ արձագանք  կառաջացնի հայ և ռուս հասարակություններում:

Verelq.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio