Արաղչի. Հետպատերազմական Իրանը տարբերվում է նախապատերազմական Իրանից
Իրանի արտգործնախարարն ասել է. «Մեր չինացի ընկերները կարծում են, որ Իրանը պատերազմից հետո ապացուցել է իր կարողություններն ու հեղինակությունը, և որ հռետպատերազմական Իրանը տարբերվում է նախապատերազմական Իրանից»։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Աբբաս Արաղչին, ով մեկնել էր Պեկին իր չինացի գործընկերոջ հետ հանդիպելու նպատակով, հանդիպումից հետո հայտարարել է, որ առաջիկայում սպասվում է այլ երկրների հետ Իրանի համագործակցության նոր դարաշրջան։
Նա հավելել է. «Մեր բարեկամ երկրների և մեր ռազմավարական գործընկերներ Չինաստանի նման երկրների հետ այս համագործակցությունը կստանա նոր և բարելավված ձև»։
Նշելով, որ Չինաստան կատարած այցը Ռուսաստան կատարած իր այցի շարունակությունն է, Արաղչին ասել է. «Այցի ընթացքում մենք քննարկել ենք պատերազմին վերաբերող բոլոր հարցերը, դրա ավարտի ուղիները, ընթացող բանակցությունները և Իրանի խաղաղ միջուկային գործունեությունը, պատժամիջոցներին վերաբերող քննարկումները և դրանց միջև ընկած բոլոր հարցերը»։
Նա նշել է, որ չինացի գործընկերոջ հետ քննարկել է նաև Հորմուզի նեղուցը և դրան առնչվող հարցերը, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության իրավունքները հարգելու անհրաժեշտությունը։
Ընդգծելով, որ Իրանի և Չինաստանի միջև տարածաշրջանային և միջազգային բազմաթիվ հարցերի շուրջ կա ընդհանուր տեսակետ և սերտ խորհրդակցություններ, Իրանի արտաքին գործերի նախարարն ասել է. «Հանդիպման ժամանակ համաձայնություն կայացվեց ոչ միայն շարունակել այս խորհրդակցությունները, այլև հասնել համագործակցության նոր մակարդակի»։