Նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 7 հարց
https://parstoday.ir/hy/news/armenia-i146708-Նորընտիր_ԱԺ_ի_առաջին_նստաշրջանի_օրակարգում_ընդգրկված_է_7_հարց
Նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 7 հարց
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2021 14:39 Asia/Tehran
  • Նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 7 հարց

Նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 7 հարց

Նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 7 հարց

 

Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը կգումարվի օգոստոսի 2-ին, ժամը 10.00-ին: ԱԺ-ից  հայտնում են, որ  առաջին նստաշրջանի օրակարգը հայտնի է, օրակարգում ընդգրկված է 7 հարց.

1.            Հաշվիչ հանձնաժողովի ստեղծում

2.            Ազգային ժողովի նախագահի ընտրություն

3.            Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ

4.            Մշտական հանձնաժողովների ստեղծում

5.            Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություն

6.            Կառավարության առաջարկությամբ՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում

7.            Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:

Հիշեցնենք, որ նոր խորհրդարանն ունի 107 պատգամավոր (նախորդ ուներ 132 պատգամավոր): 107 պատգամավորներից ՔՊ խմբակցությունը կունենա 71 պատգամավոր, «Հայաստան» դաշինքը՝ 29 պատգամավոր եւ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 պատգամավոր:

http://1lur.am/am/archives/