Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 180 նոր դեպք, առողջացել 112 մարդ
https://parstoday.ir/hy/news/armenia-i146740-Հայաստանում_հաստատվել_է_covid_19_ի_180_նոր_դեպք_առողջացել_112_մարդ
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հուլիսի 27-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է հիվանդության 180 նոր դեպք, առողջացել է 112 քաղաքացի, գրանցվել է մահվան 7 նոր դեպք: Մեկ օրում կատարվել է 4889 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 315 245-ի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2021 07:29 Asia/Tehran
  • Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 180 նոր դեպք, առողջացել 112 մարդ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հուլիսի 27-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է հիվանդության 180 նոր դեպք, առողջացել է 112 քաղաքացի, գրանցվել է մահվան 7 նոր դեպք: Մեկ օրում կատարվել է 4889 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 315 245-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 229 090 դեպք, որոնցից 219 280-ն առողջացման, 4597-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 4097 պացիենտ: 

Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1116 է: