Շոյգուն հանդիպում է ունեցել Արշակ Կարապետյանի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i146794-Շոյգուն_հանդիպում_է_ունեցել_Արշակ_Կարապետյանի_հետ
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Արշակ Կարապետյանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2021 16:13 Asia/Tehran
  • Շոյգուն հանդիպում է ունեցել Արշակ Կարապետյանի հետ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Արշակ Կարապետյանին:

Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում կատարելով իր ​​աղբյուրներին:

Ըստ ինսայդերների` Կարապետյանը Մոսկվա է ժամանել հուլիսի 27-ի առավոտյան: Բանակցությունները կրել են ոչ հրապարակային բնույթ, ուստի հանդիպման թեմաներն ու մանրամասները դեռ հայտնի չեն: Նշվում է, որ նախորդ օրը կողմերը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության ապահովման վերաբերյալ հարցեր:

Lurer.com