Շոյգուն, Կարապետյանը եւ Հասանովը եռակողմ հանդիպում կունենան Մոսկվայում
Հուլիս 28, 2021 08:52 Asia/Tehran
Մոսկվայում նախատեսված է եռակողմ հանդիպում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարների մասնակցությամբ։
Հանդիպումը կկայանա այսօր։
Նախօրեին «Ինտերֆաքսը» տեղեկացրել էր, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արշակ Կարապետյանի հետ, որը Ռուսաստանի մայրաքաղաք էր ժամանել հուլիսի 27-ի առավոտյան։
Armenpress.am
Պիտակ