Սերգեյ Կոպիրկինն ու Արգիշտի Քյարամյանը հանդիպել են. ի՞նչ են քննարկել
https://parstoday.ir/hy/news/armenia-i146852-Սերգեյ_Կոպիրկինն_ու_Արգիշտի_Քյարամյանը_հանդիպել_են._ի_նչ_են_քննարկել
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Տեղեկությունը հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 28, 2021 10:34 Asia/Tehran
  • Սերգեյ Կոպիրկինն ու Արգիշտի Քյարամյանը հանդիպել են. ի՞նչ են քննարկել

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Տեղեկությունը հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր »,–նշված է հաղորդագրության մեջ։

Քյարամյանը հույս է հայտնել, որ ձևավորված փոխգործակցությունն ապագայում ավելի մեծ թափ կստանա և կընդլայնվի։ Երկարամյա համագործակցության ընթացքում իրականացվել են համատեղ միջոցառումներ՝ նպաստելով քրեական գործերով միմյանց ցուցաբերվող միջազգային իրավական օգնության արդյունավետության բարձրացմանը:

Քյարամյանը կարևորել է նաև հանցավորության դեմ պայքարում արդյունավետ համագործակցության շարունակականությունը։

Կոպիրկինն իր հերթին բարձր գնահատելով երկու երկրների իրավապահ մարմինների միջև շփումները` շեշտել է Հայաստանում ՌԴ դեսպանության պատրաստակամությունը՝ աջակցելու քննչական մարմինների միջև գործակցության զարգացմանը:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ընդլայնել օրակարգային խնդիրների պարբերաբար քննարկումները:

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին էլ ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչն էր հանդիպել էր Կոպիրկինի հետ: Կողմերը քննարկել էին երկու երկրների ռազմավարական, առևտրային և ներդրումային համագործակցության զարգացման հետ կապված հարցեր։

armeniasputnik.am