Ինչու Հայաստանը չի դիմում ՄԱԿ-ին. պարզաբանում է Ռուբեն Ռուբինյանը
Հուլիս 28, 2021 12:50 Asia/Tehran
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մարմին է, որը որոշումների է հանգում կոնսենսուսով: Այնտեղ գործընթացներ ծավավելը իմաստ ունի միայն այն դեպքում, երբ որոշակի «տնային աշխատանք» է կատարված։ Որոշակի գործողություններ պիտի կատարվեն մինչ այդ։
Այդ գործընթացը պիտի լինի ըստ պատեհության։ Եթե պատեհության կարիք լինի՝ գործողություններ կձեռնարկվեն»,- այս մասին այսօր 1lurer.am-ի հետ հարցազրույցում հայտարարեց Ազգային ժողովի Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Այս պահի դրությամբ մենք միջազգային հանրությանը եւ մեր գործընկերներին տեղեկացնում ենք տեղի ունեցածի վերաբերյալ ու ակնկալում ենք համապատասխան արձագանք»,- ասաց Ռուբինյանը։
araratnews.am
Պիտակ