Հայկական կողմն ունի երեք զոհ.ՊՆ հաղորդագրությունը կրակի դադարեցման վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/armenia-i146866-Հայկական_կողմն_ունի_երեք_զոհ.ՊՆ_հաղորդագրությունը_կրակի_դադարեցման_վերաբերյալ
Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։ Մարտական գործողությունները շարունակվում են, հայտնում են ՊՆ-ից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 28, 2021 13:09 Asia/Tehran
  • Հայկական կողմն ունի երեք զոհ.ՊՆ հաղորդագրությունը կրակի դադարեցման վերաբերյալ

Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։ Մարտական գործողությունները շարունակվում են, հայտնում են ՊՆ-ից:

Ադրբեջանական սադրանքի արդյունքում սկսված մարտական գործողությունների ընթացքում երկուստեք կիրառվել են հրաձգային զինատեսակներ և ականանետեր։ Ընդ որում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ականանետային կրակ է բացվել ի պատասխան հակառակորդի կողմից ականանետերի կիրառման։

Շփման գծի փոփոխություն տեղի չի ունեցել, սահմանային իրադրությունը գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների վերահսկողության ներքո, տեղեկացնում են ՊՆ-ից։

lragir.am