«Ոսկե ծիրան» կինոփառատոնի անցկացման համար կառավարությունը հատկացրեց 36,82 մլն դրամ
https://parstoday.ir/hy/news/armenia-i146946-Ոսկե_ծիրան_կինոփառատոնի_անցկացման_համար_կառավարությունը_հատկացրեց_36_82_մլն_դրամ
Կառավարությունը 36,82 մլն դրամ տրամադրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, որն իր հերթին միջոցները կփոխանցի «Կինոյի զարգացման Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 29, 2021 08:35 Asia/Tehran
  • «Ոսկե ծիրան» կինոփառատոնի անցկացման համար կառավարությունը հատկացրեց 36,82 մլն դրամ

Կառավարությունը 36,82 մլն դրամ տրամադրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, որն իր հերթին միջոցները կփոխանցի «Կինոյի զարգացման Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպությանը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նախագծի ընդունումը պայմանավորված է 2021 թվականին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպման և իրականացման հանգամանքով:

Միջոցառման նպատակն է հայկական կինոարվեստի արժևորումը, հանրահռչակումը, ճանաչելիության բարձրացումը, կինոմշակույթի զարգացումն ու միջազգային համագործակցության խթանումը, կինոարվեստի բարձրորակ նմուշների ցուցադրությամբ հայ կինոսիրող հանդիսատեսի արժեհամակարգի և ճաշակի ձևավորումը, հայկական կինոարտադրանքի տարածման նպատակով կինոշուկայի կազմավորումը, ներառականության սկզբունքով հայկական մշակութային ժառանգության նմուշների և մշակութային կյանքի հանրահռչակումը, զբոսաշրջության զարգացման, փոքր ու միջին գործարարության խթանումը:

Armenpress.am