ԳՇ պետն ընդունել է Սերգեյ Կոպիրկինին, քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i147382-ԳՇ_պետն_ընդունել_է_Սերգեյ_Կոպիրկինին_քննարկվել_են_ռազմական_համագործակցության_հարցեր
Օգոստոսի 3-ին ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 03, 2021 14:28 Asia/Tehran
  • ԳՇ պետն ընդունել է Սերգեյ Կոպիրկինին, քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Օգոստոսի 3-ին ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպումը կայացել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդի ռազմադիվանագիտական առաքելության ավարտի և նոր կցորդի նշանակման կապակցությամբ:

Արտակ Դավթյանը շնորհավորել է նորանշանակ կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովին և հաջողություն մաղթել հետագա առաքելության ընթացքում, արդյունավետ աշխատանքի համար: շնորհակալություն է հայտնել գնդապետ Անդրեյ Գրիշչուկին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր, ներկայացվել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio