Իրանի նախագահի հետ հանդիպումից հետո, Հայաստանի վարչապետը Թվիթերում գրառում է արել
https://parstoday.ir/hy/news/armenia-i147588-Իրանի_նախագահի_հետ_հանդիպումից_հետո_Հայաստանի_վարչապետը_Թվիթերում_գրառում_է_արել
Իրանի նախագահի հետ հանդիպումից հետո, իր թվիթերյան միկրոբլոգում արած գրառման մեջ, ՀՀ վարչապետը նշել է, որ Երևան-Թեհրան հարաբերությունները վաղեմի ու ամուր հարաբերություններ են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 06, 2021 12:20 Asia/Tehran
  • Իրանի նախագահի հետ հանդիպումից հետո, Հայաստանի վարչապետը Թվիթերում գրառում է արել

Իրանի նախագահի հետ հանդիպումից հետո, իր թվիթերյան միկրոբլոգում արած գրառման մեջ, ՀՀ վարչապետը նշել է, որ Երևան-Թեհրան հարաբերությունները վաղեմի ու ամուր հարաբերություններ են:

ԻԻՀ-ի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ Թեհրանում կայացած հանդիպումից հետո, Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Իրանի ու Հայաստանի փոխադարձ ու վաղեմի բարեկամությունը և պատմական ու մշակութային սերտ հարաբերությունները ամուր հիմքեր են համագործակցությունների առավել ընդլայնման համար»:

Հինգշաբթի օրը, Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությունից հետո, Նիկոլ Փաշինյանը հանդիպել  էր  Իրանի նախագահի հետ:

ԻԻՀ 8-րդ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ հինգշաբթի օգոստոսի 5-ին՝ աշխարհի 73 երկրներից ժամանած քաղաքական ու ռազմական ոլորտների 115 պաշտոնյաների ներկայությամբ: