Իրանի նախագահի հետ հանդիպումից հետո, Հայաստանի վարչապետը Թվիթերում գրառում է արել
Իրանի նախագահի հետ հանդիպումից հետո, իր թվիթերյան միկրոբլոգում արած գրառման մեջ, ՀՀ վարչապետը նշել է, որ Երևան-Թեհրան հարաբերությունները վաղեմի ու ամուր հարաբերություններ են:
ԻԻՀ-ի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ Թեհրանում կայացած հանդիպումից հետո, Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Իրանի ու Հայաստանի փոխադարձ ու վաղեմի բարեկամությունը և պատմական ու մշակութային սերտ հարաբերությունները ամուր հիմքեր են համագործակցությունների առավել ընդլայնման համար»:
Հինգշաբթի օրը, Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությունից հետո, Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Իրանի նախագահի հետ:
ԻԻՀ 8-րդ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ հինգշաբթի օգոստոսի 5-ին՝ աշխարհի 73 երկրներից ժամանած քաղաքական ու ռազմական ոլորտների 115 պաշտոնյաների ներկայությամբ: