Փաշինյան. Տարածաշրջանում խաղաղության և կայունության մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i148416-Փաշինյան._Տարածաշրջանում_խաղաղության_և_կայունության_մասին
«Մենք տարածաշրջանի խաղաղության և կայունության համար էական ենք համարում թշնամության մթնոլորտի կառավարումը և հաղթահարումը մեր տարածաշրջանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 18, 2021 11:35 Asia/Tehran
  • Փաշինյան. Տարածաշրջանում խաղաղության և կայունության մասին

«Մենք տարածաշրջանի խաղաղության և կայունության համար էական ենք համարում թշնամության մթնոլորտի կառավարումը և հաղթահարումը մեր տարածաշրջանում:

Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եվ տարածաշրջանի խաղաղությունը և կայունությունը արձանագրում ենք, որպես մեր երկարատև ռազմավարություն»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը ընդգծեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը տարածաշրջանում անվտանգության և բանակցային գործընթացի համատեքստում:

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը կառավարությանը ներկայացրեց կառավարության ծրագիրը:

araratnews.am