Վոլոդինը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Օգոստոս 19, 2021 13:27 Asia/Tehran
Ռուսաստանի Դաշնության պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հեռախոսազրույց է ունեցել Արարատ Միրզոյանի հետ ու շնորհավորել է ՀՀ արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Այվ մասին նշված է ՌԴ պետդումայի կայքում։
Հեռախոսազրույցի ընթացքում Վոլոդինն ասել է, որ համատեղ աշխատանքի ընթացքում իր ու Միրզոյանի միջև կառուցողական հարաբերություններ են հաստատվել։
Արարատ Միրզոյանն արտգործնախարար է նշանակվել այսօր՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով։ Մինչ այդ նա ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն էր։
Հիշեցնենք` ԱԳ նախարարի պաշտոնը գործնականում թափուր էր մայիսի վերջից, երբ Արա Այվազյանը հրաժարական տվեց։ Նրան հետևեցին նաև չորս փոխնախարարները։
Պիտակ