Վալենտինա Մատվիենկոն շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/armenia-i148522-Վալենտինա_Մատվիենկոն_շնորհավորել_է_Ալեն_Սիմոնյանին_ԱԺ_նախագահ_ընտրվելու_կապակցությամբ
ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Ալեն Սիմոնյանին շնորհավորել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 19, 2021 14:49 Asia/Tehran
  • Վալենտինա Մատվիենկոն շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ

ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Ալեն Սիմոնյանին շնորհավորել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

Նա համոզմունք է հայտնել, որ ռուս-հայկական երկխոսության զարգացումն ու ամրապնդումը կնպաստեն ինչպես երկկողմ կապերի ընդլայնմանը, այնպես էլ ԵԱՏՄ անդամ պետությունների ջանքերի միավորմանը՝ ապահովելու կայուն տնտեսական աճ և բարելավելու քաղաքացիների կյանքի որակը:

Նա հույս է հայտնել, որ նորընտիր ԱԺ նախագահի ակտիվ աջակցությամբ Ռուսաստանի և Հայաստանի միջխորհրդարանական հարաբերությունները կնպաստեն համագործակցության տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը և միջազգային հարթակներում երկու երկրների դիրքորոշումների ամրապնդմանը:

araratnews.am