ՀՀ վարչապետի աշխատանքային այցը Ղրղզստան ավարտվել է
Օգոստոս 21, 2021 14:04 Asia/Tehran
Ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ղրղզստանի Հանրապետություն, որտեղ նա մասնակցում էր ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։
ՀՀ վարչապետն արդեն ժամանել է Երեւան։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորել են Անվտանգության խորհրդի անդամները։
Ղրղզստանի Հանրապետությունում անցկացվել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիստում, ի թիվս այլ որոշումների, որոշվել է՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել այս տարվա հոկտեմբերին, Երևանում։
civic.am
Պիտակ