Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 251 դեպք. մահացել է 11 մարդ
https://parstoday.ir/hy/news/armenia-i148732-Հայաստանում_հաստատվել_է_կորոնավիրուսով_վարակվելու_251_դեպք._մահացել_է_11_մարդ
Հայաստանում օգոստոսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 251 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 237 885-ի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 23, 2021 07:38 Asia/Tehran
  • Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 251 դեպք. մահացել է 11 մարդ

Հայաստանում օգոստոսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 251 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 237 885-ի:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից, մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 4762 է:

Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Օգոստոսի 23-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1147 է:

Մեկ օրում առողջացածների թիվը 239 է, ընդհանուր առողջացածներինը՝ 224 493, փաստացի բուժվողներինը՝ 7483: Մեկ օրում արվել է 5220 թեստավորում, ընդհանուր առմամբ, առ այսօր արվել է 1 489 110 թեստավորում:

https://news.am/arm/news/659393.html

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio