ՀՀ պաշտպանության փոխնախարարը մեկնել է Մոսկվա՝ ռազմատեխնիկական ոլորտում պայմանագրեր կնքելու
https://parstoday.ir/hy/news/armenia-i148776-ՀՀ_պաշտպանության_փոխնախարարը_մեկնել_է_Մոսկվա_ռազմատեխնիկական_ոլորտում_պայմանագրեր_կնքելու
Հայաստանի Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը մեկնել է Մոսկվա՝ ռազմատեխնիկական ոլորտում պայմանագրեր կնքելու և մատակարարումների շուրջ բանակցությունների։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 23, 2021 15:15 Asia/Tehran
  • ՀՀ պաշտպանության փոխնախարարը մեկնել է Մոսկվա՝ ռազմատեխնիկական ոլորտում պայմանագրեր կնքելու

Հայաստանի Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը մեկնել է Մոսկվա՝ ռազմատեխնիկական ոլորտում պայմանագրեր կնքելու և մատակարարումների շուրջ բանակցությունների։

 

Ըստ հաղորդագրության, Բրուտյանի գլխավորած պատվիրակությունն առաջիկա հինգ օրերի ընթացքում Մոսկվայում կմասնակցի «ԱՐՄԻԱ-2021» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին, ցուցահանդեսին, ինչպես նաև կմասնակցի ռազմարդյունաբերության ոլորտում Ռուսաստանի առաջատար ընկերությունների՝ «Ռոսօբորոնէքսպորտի», «Իրկուտի», «ԿամԱԶի», և այլ կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպումներին ու պայմանագրերի կնքմանը:

Ավելի վաղ՝ երեկ, պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն էր մեկնել Մոսկվա՝ «Արմիյա 2021» ռազմարդյունաբերական ցուցահանդեսին և Միջազգային բանակային խաղերի բացմանը մասնակցելու։ Նույն այդ միջոցառումներին կմասնակցի նաև Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, նյութատեխնիկական գծով գլխավոր վարչության պետ Նիզամ Օսմանովը։ Կողմերի միջև դեմ առ դեմ հանդիպումների մասին պաշտոնապես չի հաղորդվում»։

https://nt.am/am/news