Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի աշխատանքային այցը ՌԴ
https://parstoday.ir/hy/news/armenia-i148838-Շարունակվում_է_ՀՀ_պաշտպանության_նախարար_Արշակ_Կարապետյանի_աշխատանքային_այցը_ՌԴ
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը օգոստոսի 24-ին մասնակցել է մերձմոսկովյան Ալաբինո զորավարժարանի տարածքում բացազատված «Բարեկամության տուն» միջոցառմանը, որտեղ իրենց մշակութային տաղավարներն են ներկայացրել Միջազգային բանակային խաղերի մասնակից պետությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2021 14:58 Asia/Tehran
  • Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի աշխատանքային այցը ՌԴ

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը օգոստոսի 24-ին մասնակցել է մերձմոսկովյան Ալաբինո զորավարժարանի տարածքում բացազատված «Բարեկամության տուն» միջոցառմանը, որտեղ իրենց մշակութային տաղավարներն են ներկայացրել Միջազգային բանակային խաղերի մասնակից պետությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արշակ Կարապետյանը ծանոթացել է հայկական տաղավարում ցուցադրվող պատմամշակութային ցուցանմուշներին, շրջել  մասնակից այլ երկրների տաղավարներով:

Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է «Պատրիոտ» կենտրոն, որտեղ անցկացվում է «Արմիա 2021» ռազմատեխնիկական համաժողով-ցուցահանդեսը: Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է ռազմարդյունաբերական ընկերությունների ցուցասրահներով, ծանոթացել ներկայացվող զինատեսակներին: Պաշտպանության նախարարը նաև աշխատանքային մի շարք հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ։

armenpress.am