Անասնաբուժության բնագավառում սեպտեմբերից կիրականացվի նոր ծրագիր
https://parstoday.ir/hy/news/armenia-i148842-Անասնաբուժության_բնագավառում_սեպտեմբերից_կիրականացվի_նոր_ծրագիր
ՀՀ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի կենդանիների առողջության և արտադրության ավագ տեսուչ Էրան Ռաիզմանը տեսակապի միջոցով քննարկել են Հայաստանում սպանդանոցների և անասնաշուկաների բակտերիալ ու մակաբուծային հիվանդությունների վերահսկման ծրագիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2021 15:02 Asia/Tehran
  • Անասնաբուժության բնագավառում սեպտեմբերից կիրականացվի նոր ծրագիր

ՀՀ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի կենդանիների առողջության և արտադրության ավագ տեսուչ Էրան Ռաիզմանը տեսակապի միջոցով քննարկել են Հայաստանում սպանդանոցների և անասնաշուկաների բակտերիալ ու մակաբուծային հիվանդությունների վերահսկման ծրագիրը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՍԱՏՄ-ին, կողմերի միջև ձեռք է բերվել համաձայնություն՝ այս տարվա սեպտեմբերից սկսել ծրագիրն ու այն ավարտել մինչև տարվա վերջ:

Արդյունքում, ակնկալվում է ունենալ անասնաշուկաների և սպանդանոցների աշխատանքների բարելավման ուղեցույց, որը կնպաստի կենդանական հիվանդությունների տարածման կանխարգելմանը:

armenpress.am