Կարեն Անդրեասյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i148900-Կարեն_Անդրեասյանը_հանդիպել_է_Ասիական_զարգացման_բանկի_հայաստանյան_գրասենյակի_ղեկավարի_հետ
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատիի հետ քննարկել է քրեակատարողական, հարկադիր կատարման, դատաիրավական ու սնանկության ոլորտներում բարեփոխումներ իրականացնելուն ուղղված մի շարք ծրագրեր։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 25, 2021 12:34 Asia/Tehran
  • Կարեն Անդրեասյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատիի հետ քննարկել է քրեակատարողական, հարկադիր կատարման, դատաիրավական ու սնանկության ոլորտներում բարեփոխումներ իրականացնելուն ուղղված մի շարք ծրագրեր։

Զրույցի ընթացքում կողմերն անդարադարձել են նաև նախկինում իրականացված համատեղ աշխատանքների արդյունքներին ու վերը նշված ոլորտներում փոխգործակցելու հնարավորություններին։  

Արդարադատության նախարարն ու ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարն ընդգծել են Նախարարության համար առաջնահերթ ուղղություններով համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։

a1plus.am