Արթուր Դավթյանն ու նրա խորհրդականը կգործուղվեն Ռուսաստան
https://parstoday.ir/hy/news/armenia-i148946-Արթուր_Դավթյանն_ու_նրա_խորհրդականը_կգործուղվեն_Ռուսաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու նրա խորհրդական Արթուր Բաղդասարյանը օգոստոսի 30-ից սեպտեմբերի 4-ը կգործուղվեն Ռուսաստան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 25, 2021 17:03 Asia/Tehran
  • Արթուր Դավթյանն ու նրա խորհրդականը կգործուղվեն Ռուսաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու նրա խորհրդական Արթուր Բաղդասարյանը օգոստոսի 30-ից սեպտեմբերի 4-ը կգործուղվեն Ռուսաստան։

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի եւ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանի՝ Արեւելյան 6-րդ տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով 2021 թվականի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 4-ը Ռուսաստանի Դաշնություն (Վլադիվոստոկ) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»,– ասվում է որոշման մեջ։

news.am