Կապանից ճանապարհը ոստիկանության կողմից փակվել է. Արմեն Մկրտչյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i149008-Կապանից_ճանապարհը_ոստիկանության_կողմից_փակվել_է._Արմեն_Մկրտչյան
Ադրբեջանցի զինվորականների կողմից փակած ճանապարհի հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները, այդ թվում՝ բեռնատար, մարդատար, ինչպես ՀՀ պետհամարանիշներով, այնպես էլ արտասահմանյան պետհամարանիշներով մեքենաները տարհանվել են։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 26, 2021 12:23 Asia/Tehran
  • Կապանից ճանապարհը ոստիկանության կողմից փակվել է. Արմեն Մկրտչյան

Ադրբեջանցի զինվորականների կողմից փակած ճանապարհի հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները, այդ թվում՝ բեռնատար, մարդատար, ինչպես ՀՀ պետհամարանիշներով, այնպես էլ արտասահմանյան պետհամարանիշներով մեքենաները տարհանվել են։

Այս մասին Հանրային հեռուստաընկերությանն ասել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։

«Որեւիցե խնդիր չկա քաղաքացիների հետ կապված։ Հատվածը մոտ 5-6 կմ է։Բնակչություն չկա, բոլոր քաղաքացիները տարհանվել են ինչպես ՀՀ քաղաքացիները, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիները։ Կապանից ճանապարհը ոստիկանության կողմից փակվել է։ Տրանսպորտային միջոցներն ուղղորդվում են Տաթեւի ճանապարհով, ինչպես նաեւ Սիսիանից նույնպես ուղղորդվում են, որպեսզի շրջանցիկ ճանապարհով անցնեն»,- հայտնել է նա։

News.am