Փաշինյանը ներկայացրեց՝ ինչ պատճառաբանությամբ են ադրբեջանցիները փակել Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը
https://parstoday.ir/hy/news/armenia-i149024-Փաշինյանը_ներկայացրեց_ինչ_պատճառաբանությամբ_են_ադրբեջանցիները_փակել_Գորիս_Կապան_ճանապարհի_մի_հատվածը
Հայաստանի վառչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց ադրբեջանցին զինծառայողների կողմից Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը փակելու վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 26, 2021 12:41 Asia/Tehran
  • Փաշինյանը ներկայացրեց՝ ինչ պատճառաբանությամբ են ադրբեջանցիները փակել Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը

Հայաստանի վառչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց ադրբեջանցին զինծառայողների կողմից Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը փակելու վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն Հայաստանի ԱԺ-ում ունեցած ելույթի ընթացքում հայտարարեց, որ Կապան-Գորիս ճանապարհի այն հատվածներում, որոնք Խորհրդային Միության քարտեզներով Խորհրդային Հայաստանի տարածքից դուրս են եղել, ադրբեջանցիները եկել փակել են ճանապարհը՝ որպես պատճառ բերելով, թե գիշերը միջադեպ է տեղի ունեցել, և հայկական կողմից մարդիկ են մտել ու  դանակահարել ադրբեջանցի սահմանապահներին:

«Մենք պաշտոնապես ասում ենք, որ այդ տեղեկությունը դանակահարության վերաբերյալ իրականությանը չի համապատասխանում: Եթե ադրբեջանական կողմը հիմնավորումներ ունի, որ այդպիսի բան եղել է, կոչ ենք անում, որ փոխանցեն մեզ, որպեսզի մենք էլ հետաքննենք հասկանանք, թե ինչ է»,- նշեց Փաշինյանը:

araratnews.am