ՔՊ պատգամավորին հավաստիացրել են, որ Կապան-Գորիս ճանապարհը կբացվի
https://parstoday.ir/hy/news/armenia-i149032-ՔՊ_պատգամավորին_հավաստիացրել_են_որ_Կապան_Գորիս_ճանապարհը_կբացվի
Ադրբեջանական զինուժի կողմից փակված Կապան-Գորիս միջպետական ճանապարհը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի տեղեկություններով, մինչև երեկո կբացվի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 26, 2021 13:30 Asia/Tehran
  • ՔՊ պատգամավորին հավաստիացրել են, որ Կապան-Գորիս ճանապարհը կբացվի

Ադրբեջանական զինուժի կողմից փակված Կապան-Գորիս միջպետական ճանապարհը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի տեղեկություններով, մինչև երեկո կբացվի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նարեկ Ղահրամանյանը տեղեկացրեց, որ եռակողմ բանակցություններ են ընթանում այդ հարցի շուրջ:

«Ինձ հավաստիացրել են, որ մինչև երեկո ճանապարհը բաց կլինի», - հաղորդեց խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը՝ հավելելով, որ առայժմ այլ տեղեկություններ չկան: 

Պատգամավորը նաև ընդգծեց, որ իրականությանը չեն համապատասխանում մամուլում տարածվող այն տեղեկությունները, թե նշված տարածքի հարակից գյուղերի բնակչությանը տարհանում են:

«Երեկ երեկոյան տարհանել են ճանապարհին գտնված մեքենաները: Բայց մամուլը գրել է, որ հարակից գյուղերի բնակչությանն են տարհանում: Ես դա հերքել եմ», - ասաց Ղահրամանյանը:

armenpress.am