Վահան Քերոբյան. կառավարությունն ամեն ինչ անում է, որ ճանապարհները բացվեն
https://parstoday.ir/hy/news/armenia-i149142-Վահան_Քերոբյան._կառավարությունն_ամեն_ինչ_անում_է_որ_ճանապարհները_բացվեն
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի կողմից այս օրերին մի քանի գյուղերի փակ պահվող ճանապարհներին, ասաց, որ պատասխանատու պաշտոնյաները Իրանից եկող բեռնատարների՝ Երեւան հասնելու համար, ընդգրկված են հարցի կարգավորման մեջ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 27, 2021 15:02 Asia/Tehran
  • Վահան Քերոբյան. կառավարությունն ամեն ինչ անում է, որ ճանապարհները բացվեն

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի կողմից այս օրերին մի քանի գյուղերի փակ պահվող ճանապարհներին, ասաց, որ պատասխանատու պաշտոնյաները Իրանից եկող բեռնատարների՝ Երեւան հասնելու համար, ընդգրկված են հարցի կարգավորման մեջ։

«Անտրաբանական է, որ բոլորս նետվենք ինչ-որ հարցի լուծման համար, դրա համար կան պրոֆեսիոնալ պատասխանատուներ։

Թիմը զբաղվում է, կարծում եմ՝ շուտով այդ հարցը լուծում կստանա։ Իհարկե Հայաստանի Հանրապետության սահմանը սկսում է Մեղրիից եւ իրանական մեքենաները Հայաստան մտնելու հետ կապված խնդիրներ չունեն, ունեն խնդիր Երեւան հասնելու հետ։ Այդ խնդիրն այս պահին լուծվում է շրջանցող ճանապարհի միջոցով, սակայն դա հարմարեցված չէ խոշոր բեռնատարների համար»,– ասաց Վահան Քերոբյանը։ Նա ասաց, որ կառավարությունն ամեն ինչ անում է, որ ժամ առաջ այդ ճանապարհները բացվեն. «Ինչքանով որ ես տեղյակ եմ՝ հենց հիմա եռակողմ ձեւաչափով ինտենսիվ բանակցություններ են գնում, որ այդ ճանապարհը շուտափույթ բացվի»։

aravot.am