Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ կարգավորման հարցը
https://parstoday.ir/hy/news/armenia-i149192-Նիկոլ_Փաշինյանը_և_Վլադիմիր_Պուտինը_քննարկել_են_ԼՂ_կարգավորման_հարցը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել է ղարաբաղյան կարգավորման հարցը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 28, 2021 13:22 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ կարգավորման հարցը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել է ղարաբաղյան կարգավորման հարցը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման արդիական հարցեր՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներում հետագա շփումների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։

araratnews.am