Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանն օգոստոսին կհանդիպեն Մոսկվայում
https://parstoday.ir/hy/news/armenia-i149204-Սերգեյ_Լավրովն_ու_Արարատ_Միրզոյանն_օգոստոսին_կհանդիպեն_Մոսկվայում
Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանն օգոստոսի 31-ին կհանդիպեն Մոսկվայում
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 28, 2021 14:11 Asia/Tehran
  • Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանն օգոստոսին կհանդիպեն Մոսկվայում

Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանն օգոստոսի 31-ին կհանդիպեն Մոսկվայում

Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանն օգոստոսի 31-ին կհանդիպեն Մոսկվայում

Օգոստոսի 31-ին Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը, որը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան, հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:

Հանդիպմանն ԱԳ նախարարները նախատեսում են քննարկել հայ-ռուսական դաշինքի զարգացման հետագա քայլերը բոլոր ոլորտներում, ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաներում, ինչպիսիք են ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն, ինչպես նաեւ՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում եւ այլ միջազգային կազմակերպություններում:

«Կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին եւ 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված համաձայնությունների կատարման առաջընթացը, այդ թվում՝ հումանիտար խնդիրները եւ Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի արգելափակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ: