Արարատ Միրզոյանը մեկնում է Ռուսաստանի Դաշնություն. նա կհանդիպի Լավրովի և Զասի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i149312-Արարատ_Միրզոյանը_մեկնում_է_Ռուսաստանի_Դաշնություն._նա_կհանդիպի_Լավրովի_և_Զասի_հետ
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի - Sputnik. Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2021 08:14 Asia/Tehran
  • Արարատ Միրզոյանը մեկնում է Ռուսաստանի Դաշնություն. նա կհանդիպի Լավրովի և Զասի հետ

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի - Sputnik. Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Նշվում է , որ Միրզոյանը ՌԴ-ում կգտնվի օգոստոսի 30-ից 31-ը։

«Տեղի կունենա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որին կհաջորդի մամուլի ասուլիսը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Այցի շրջանակներում նախատեսված է նաև հանդիպում ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարները հանգամանալից կքննարկեն բոլոր ոլորտներում ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման, ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում ՝ ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ, ինչպես նաև ՄԱԿ – ում, ԵԱՀԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում դիրքորոշումների համակարգման ուղղությամբ հետագա քայլերը:

Կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ին պայմանավորվածությունների կատարման ընթացքը` ներառյալ հումանիտար հարցերը եւ Հարավային Կովկասում տնտեսական ր տրանսպորտային կապերի ապաշրջափակումը:

Նշենք, որ սա Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի առաջին արտասահմանյան այցն է այդ պաշտոնում նշանակվելուց հետո։

https://armeniasputnik.am/armenia/20210830/28825052/ararat-mirzoyan-RD-zas-lavrov.html

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio