Հանդիպում ԱԺ-ում․ Անհետ կորած և գերեվարված զինծառայողների հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i149364-Հանդիպում_ԱԺ_ում_Անհետ_կորած_և_գերեվարված_զինծառայողների_հետ
Անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները կներգրավվեն 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2021 13:41 Asia/Tehran
  • Հանդիպում ԱԺ-ում․ Անհետ կորած և գերեվարված զինծառայողների հետ

Անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները կներգրավվեն 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներում:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 30-ին աշխատանքային փակ քննարկում էր նախաձեռնել 44-օրյա պատերազմում անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների հարազատների հետ:Քննարկմանը մասնակցում էին ԱԺ երեք խմբակցություններից պատգամավորներ, պատասխանատու գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:Քննարկման ավարտին որոշվեց՝ ձեւավորվելիք՝ 2020 թվականի սեպտեմբերին վերսկսված պատերազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի աշխատանքներին պետք է մասնակցեն նաեւ զինծառայողների հարազատները:

civic.am