ՀՀ գլխավոր դատախազը մեկնել է ՌԴ
https://parstoday.ir/hy/news/armenia-i149378-ՀՀ_գլխավոր_դատախազը_մեկնել_է_ՌԴ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Վլադիվոստոկ քաղաքում սեպտեմբերի 2-4-ն անցկացվող Արևելյան տնտեսական 6-րդ համաժողովին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2021 15:09 Asia/Tehran
  • ՀՀ գլխավոր դատախազը մեկնել է ՌԴ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Վլադիվոստոկ քաղաքում սեպտեմբերի 2-4-ն անցկացվող Արևելյան տնտեսական 6-րդ համաժողովին։

 

Այցը տեղի է ունենում ՌԴ կառավարության նախագահի տեղակալ, Հեռավորարևելյան դաշնային շրջանում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցչի հրավերով

«Արթուր Դավթյանը կմասնակցի համաժողովի շրջանակում կայանալիք «Ազգային օրենսդրությունը և վստահությունը միջազգային հարաբերություններում՝ որպես ներդրումների ներգրավման երաշխիք» թեմայով քննարկմանը, և հանդես կգա ելույթով»,- հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Այցի շրջանակում նախատեսված է հանդիպում ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ:

1in.am