Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է զորամասեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i149504-Պաշտպանության_նախարար_Արշակ_Կարապետյանն_այցելել_է_զորամասեր
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն օգոստոսի 31-ին աշխատանքային շրջայց է կատարել մի շարք զորամասերում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 01, 2021 08:52 Asia/Tehran
  • Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է զորամասեր

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն օգոստոսի 31-ին աշխատանքային շրջայց է կատարել մի շարք զորամասերում։

«Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է ծառայության կազմակերպման և օրվա կարգացուցակով նախատեսված մարտավարամասնագիտական պատրաստության միջոցառումների ընթացքին։ Ծանոթացել է ստորաբաժանումների ուսումնական գործընթացին, առանձնահատուկ ուշադրություն է դարձրել զորամասերի սոցիալ-կենցաղային, ինչպես նաև զինծառայողների սննդի կազմակերպման պայմաններին՝ հրամանատարական կազմին խիստ ցուցում տալով մշտական վերահսկողության տակ պահել դրանք», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

Աշխատանքային շրջայցի ընթացքում Արշակ Կարապետյանը եղել է նաև  եռամսյա վարժական հավաքների անցկացման մի քանի շրջաններում, հանդիպել պահեստազորայիններին, զրուցել նրանց հետ, շնորհակալություն հայտնել հայրենիքի պաշտպանությանն անմիջական մասնակցություն բերելու համար և բարի ծառայություն մաղթել՝ վստահեցնելով, որ հավաքներով պայմանավորված՝ նրանց սոցիալական խնդիրների լուծումը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում։

Armenpress.am