Ադրբեջանի կողմից կրակոցից զոհվել է հայ զինծառայող
https://parstoday.ir/hy/news/armenia-i149542-Ադրբեջանի_կողմից_կրակոցից_զոհվել_է_հայ_զինծառայող
Ադրբեջանական զինված ուժերը ստորաբաժանումներն այսօր կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 01, 2021 13:41 Asia/Tehran
  • Ադրբեջանի կողմից կրակոցից զոհվել է հայ զինծառայող

Ադրբեջանական զինված ուժերը ստորաբաժանումներն այսօր կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերը ստորաբաժանումները հերթական անգամ, հրաձգային զինատեսակներից և դիպուկահար հրացաններից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը։ Այս մասին հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի գործողությունները և նախազգուշացնում, որ դրանք անպատասխան չեն մնա։ Իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։

hetq.am/hy