Սիրանուշ Սահակյան . Եվս 80 ռազմագերու առնչությամբ կան անվիճելի ապացույցներ
https://parstoday.ir/hy/news/armenia-i149558-Սիրանուշ_Սահակյան_._Եվս_80_ռազմագերու_առնչությամբ_կան_անվիճելի_ապացույցներ
Գերիների մոտալուտ վերադարձի սպասումներ չունենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՄԻԵԴ-ում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, տեղեկացնում է Փաստինֆոն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 01, 2021 15:34 Asia/Tehran
  • Սիրանուշ Սահակյան . Եվս 80 ռազմագերու առնչությամբ կան անվիճելի ապացույցներ

Գերիների մոտալուտ վերադարձի սպասումներ չունենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՄԻԵԴ-ում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, տեղեկացնում է Փաստինֆոն։

Նրա տեղեկություններով՝ ևս 80 ռազմագերու առնչությամբ կան անվիճելի ապացույցներ, որ նրանք գերեվարվել են։ «Այլ հարց է՝ գերեվարումից հետո որքա՞ն ժամանակ են ողջ մնացել կամ արդյո՞ք այս պահին ողջ են, այդ հարցում բավարար ապացույցներ չկան»,- նշեց Սահակյանը՝ հավելելով, որ պաշտոնապես հաստատված 45 ռազմագերիներից բացի ևս 80-ը պետք է իրականում հայրենադարձվեին։

Ինչ վերաբերում է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների դատավարությանը, Սահակյանը հայտնեց, որ դատավարությունների մասնակից են դարձել հաստատված ռազմագերիները, այս պահին բոլոր ռազմագերիների մասնակցությամբ դատավարություններն ավարտված են, բոլորի առնչությամբ կան նշանակված պատիժներ։

lragir.am/