«Moody's»-ը անփոփոխ է թողել Հայաստանի սուվերեն վարկանիշը` կայուն հեռանկարով
https://parstoday.ir/hy/news/armenia-i149574-moody's_ը_անփոփոխ_է_թողել_Հայաստանի_սուվերեն_վարկանիշը_կայուն_հեռանկարով
2021թ. օգոստոսի 31-ին «Moody's» վարկանիշային գործակալությունը ՀՀ հերթական սուվերեն վարկանիշի շնորհման շրջանակներում անփոփոխ է թողել ընթացիկ վարկանիշը` «Ba3» և հեռանկարը` կայուն: Այս մասին տեղեկացնում է Ֆինանսների նախարարությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2021 03:22 Asia/Tehran
  • «Moody's»-ը անփոփոխ է թողել Հայաստանի սուվերեն վարկանիշը` կայուն հեռանկարով

2021թ. օգոստոսի 31-ին «Moody's» վարկանիշային գործակալությունը ՀՀ հերթական սուվերեն վարկանիշի շնորհման շրջանակներում անփոփոխ է թողել ընթացիկ վարկանիշը` «Ba3» և հեռանկարը` կայուն: Այս մասին տեղեկացնում է Ֆինանսների նախարարությունը։

Հրապարակման մեջ ընդգծվել է, որ երկրի տնտեսական հիմնարարները, այդ թվում` տնտեսական հզորությունը, երկրի ինստիտուտները և կառավարման հզորությունը, հարկաբյուջետային և ֆինանսական հզորությունը, այդ թվում` պարտքի պրոֆիլն էականորեն չեն փոխվել, սակայն երկիրը գնալով դառնում է առավել ընկալունակ պատահական ռիսկերի նկատմամբ:

Հարկ է նշել, որ սա «COVID-19» համավարակի բռնկումից և Արցախյան պատերազմի ավարտից հետո «Moody's» վարկանիշային գործակալության կողմից առաջին վերանայումն է, և վերջինիս դիտարկմամբ՝ Հայաստանի վարկային պրոֆիլը հիմնված է ՀՆԱ-ի աճի հզոր ներուժի վրա, որն ուղեկցվում է ավելի բազմազան տնտեսական շարժիչ ուժերով և կայուն տնտեսական ու ֆինանսական կառավարմամբ, ինչն էլ բարձրացնում է երկրի տնտեսական ճկունությունն ու դիմակայունությունը:

a1plus.am