Համագործակցության մեկնարկ՝ ԲՊՀ-ի և Իրանի «Ալլամե Թաբաթաբայի»-ի անվան համալսարանի միջև
https://parstoday.ir/hy/news/armenia-i149622-Համագործակցության_մեկնարկ_ԲՊՀ_ի_և_Իրանի_Ալլամե_Թաբաթաբայի_ի_անվան_համալսարանի_միջև
2021 թ.- օգոստոսի 13-ին ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային և Իրանի Ալլամե Թաբաթաբայիի անվան համալսարանի միջազգային գիտական համագործակցության բաժնի պրոռեկտոր Մանդանա Թիշեյարը այցելեցին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2021 13:17 Asia/Tehran
  • Համագործակցության մեկնարկ՝ ԲՊՀ-ի և Իրանի «Ալլամե Թաբաթաբայի»-ի անվան համալսարանի միջև

2021 թ.- օգոստոսի 13-ին ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային և Իրանի Ալլամե Թաբաթաբայիի անվան համալսարանի միջազգային գիտական համագործակցության բաժնի պրոռեկտոր Մանդանա Թիշեյարը այցելեցին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք գործնական հնարավորություններ և համագործակցության հեռանկարներ: Տիկին Թիշեյարը նշեց,որ Ալլամե Թաբաթաբայի համալսարանը, լինելով Իրանի հումանիտար և հասարակական գիտությունների ամենամեծ և կարևոր համալսարաններից մեկը, կարևորում է համագործակցությունը ԲՊՀ-ի հետ:

Իր հերթին ԲՊՀ ռեկտոր Կ. Հարությունյանը հաստատեց համագործակցության ռազմավարական նշանակությունը ԲՊՀ-ի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համար:

Հյուրերը այցելեցին նաև պարսկերենի լսարան և ծանոթացան առկա գրականությանը:

 https://brusov.am