ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները քննարկել են Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հարցը
https://parstoday.ir/hy/news/armenia-i149630-ՀՀ_և_ՌԴ_գլխավոր_դատախազները_քննարկել_են_Ադրբեջանում_պահվող_գերիների_վերադարձի_հարցը
ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում կայացել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2021 13:42 Asia/Tehran
  • ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները քննարկել են Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հարցը

ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում կայացել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել անդրազգային հանցավորության դեմ պայքարում ջանքերը համատեղելու,հանցագործությունների բացահայտման ոլորտում գործակցության սերտացման, երկու երկրների դատախազությունների պատվիրակությունների փոխայցելությունների կազմակերպման խնդիրներին։

Քննարկման առարկա է դարձել նաև 2020թ․-ի նոյեմբերի եռակողմ հայտարարությունից բխող՝ Ադրբեջանում  պահվող ՀՀ ԶՈՒ զինծառայողների, քաղաքացիական և այլ անձանց վերադարձման վերաբերյալ պահանջների կատարման անհրաժեշտության հարցը։

armenpress.am