Հայաստանում մեծ արագությամբ տարածվում է կորոնավիրուսի «դելտա» շտամը
Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ առաջիկայում կորոնավիրուսի «դելտա» շտամով վարակվածության ցուցանիշը կարող է հասնել օրական 2500 հոգու:
Ինչպես Երևանից հայտնում է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությը առողջապահության ոլորտւ պատասխանատուների հայտարարել են Հայաստանում կորոնավիրուսի չորրորդ ալիքի տարածման մասին: Ներկայումս վարակվածության օրական ցուցանիշը կազմում է ավելի քան 600 հոգի:
Հայաստանի առողջապահության ոլորտի պատասխանատուները նշել են, որ այս ցուցանիշը շուտով կավելանա չորսից հինգ անգամ:
Հայաստանն ունի 3 միլիոն բնակչություն, և «դելտա» շտամի արագ տարածումն ու մահացութության աճը կարող են կրկին հանգեցնել առևտրային և կրթական կենտրոնների փակմանը: Հայաստանի առողջապահության պատասխանատուներն նշում են, որ իրավիճակը կվատթարանա, եթե մարդիկ չպահպանեն առողջապահական արձանագրությունները, քանի որ հիվանդանոցային մահճակալների 87 տոկոսը զբաղված է, իսկ հիվանդների մեծ մասը 60 տարեկանից ցածր են:
Հարկ է նշել, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատավստվել է բնակչության միայն 24,9 տոկոսը և շատերը հրաժարվում են պատվաստվելուց: