Հայաստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին. ԱԽ քարտուղար
https://parstoday.ir/hy/news/armenia-i149710-Հայաստանը_պատրաստ_է_սահմանազատման_և_սահմանագծման_աշխատանքներին._ԱԽ_քարտուղար
Հայաստանը սպասում է սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հետ կապված Ադրբեջանի արձագանքին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 04, 2021 04:11 Asia/Tehran
  • Հայաստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին. ԱԽ քարտուղար

Հայաստանը սպասում է սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հետ կապված Ադրբեջանի արձագանքին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հայաստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին: Մենք այս առումով արդեն բաց հայտարարել ենք: Այս պահին որևէ աշխատանք չի ընթանում` սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»,- ասել է Գրիգորյանը:

Անվտանգության խորհրդի քարտուղար հույս է հայտնել, որ Ադրբեջանը ևս դրական կարձագանքի, և հնարավորություն կստեղծվի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները հնարավորինս արագ սկսել, որպեսզի սահմանին ստեղծված ճգնաժամը ևս հնարավորինս արագ լուծվի:

Armenpress.am