Հայաստանը Սիրիայի հետ համագործակցությունն ընդլայնելու ցանկություն է հայտնել
https://parstoday.ir/hy/news/armenia-i149744-Հայաստանը_Սիրիայի_հետ_համագործակցությունն_ընդլայնելու_ցանկություն_է_հայտնել
Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց Երևանի ցանկությունը `ընդլայնել Սիրիայի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 04, 2021 08:50 Asia/Tehran
  • Հայաստանը Սիրիայի հետ համագործակցությունն ընդլայնելու  ցանկություն է հայտնել

Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց Երևանի ցանկությունը `ընդլայնել Սիրիայի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում:

Երևանում Սիրիայի դեսպան Մոհամմադ Հաջ Էբրահիմի հետ հանդիպման ժամանակ, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է Սիրիայի ժողովրդի միասնության  ու երկրի տարածքային ամբողջականության նկատմամբ Հայաստանի աջակցությունը, նշելով, որ Երևանը ցանկություն ունի բոլոր ոլորտներում զարգացնել  համագործակցությունը և հարաբերությունները Դամասկոսի հետ: Միրզոյանը հավելել է, որ Հայաստանը, հետևելով Սիրիայի իրավիճակին, սատարում է այս երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և այդ դիրքորոշումը չի փոխվի:

Հայաստանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները կզարգանան: Հայաստանում Սիրիայի դեսպանը բարձր է գնահատել  Հայաստանի կառավարության և ժողովրդի դիրքորոշումը և աջակցությունը Սիրիային՝ ահաբեկչությանդ եմ պատերազմում  և  ՀՀ կառավարությանն ու  հայ ժողովրդին մաղթել  առաջընթաց և զարգացում: