Սերժ Սարգսյանը դատական հայց է ներկայացրել Խաչատուր Սուքիասյանի դեմ
https://parstoday.ir/hy/news/armenia-i149892-Սերժ_Սարգսյանը_դատական_հայց_է_ներկայացրել_Խաչատուր_Սուքիասյանի_դեմ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը դատական հայց է ներկայացրել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի դեմ` պատգամավորի կողմից Սերժ Սարգսյանի պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 06, 2021 07:50 Asia/Tehran
  • Սերժ  Սարգսյանը դատական հայց է ներկայացրել Խաչատուր Սուքիասյանի դեմ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը դատական հայց է ներկայացրել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի դեմ` պատգամավորի կողմից Սերժ Սարգսյանի պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Ամրամ Մակինյանը նշեց, որ իրենք պահանջում են, որպեսզի Խաչատուր Սուքիասյանը Ազգային ժողովի ամբիոնից իր կողմից հնչեցրած տեղեկությունները հերքի:

«Հայցադիմումը բավականին ծավալուն է, ներկայացրել ենք բոլոր հիմնավորումները, որոնցով,համոզված ենք, որ դատարանը մեր հայցը բավարարելու է և Խաչատուր Սուքիասյանին պարտավորեցնելու է հերքել տեղեկությունները»,- ասաց Մակինյանը:

armenpress.am/